1440 դիտում
15:32 15-02-2015
Ակնկալում ենք մեր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում. Վիրահայոց թեմի առաջնորդ
Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը, արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ, կայացավ հանդիպում Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտի հետ:
Հանդիպմանն իր մասնակցությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա պատմական ակնարկով ներկաներին և բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց Եկեղեցու, Վիրահայոց թեմի պատմությունը, հայ եկեղեցուն և Վրաստանի հայությանը հուզող հիմնահարցերը:
Սրբազան Հայրը շեշտեց նաև այն, որ հակառակ տարբեր դժվարություններին, Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխհամագործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությամբ Վիրահայոց թեմը ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում:
Դոկտոր Նորբերտ Լամմերտը Թեմի առաջնորդից հետաքրքրվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական և իսլամական համայնքների փոխհարաբերությունների և հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին: Բունդեստագի նախագահը նշեց, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, հավելելով, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին, և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ-թուրքական փոխհարաբերություններին:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
13:55 09-09-2020
Չհրապարակված հարցազրույց Վիրահայոց թեմի առաջնորդ՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ. 2017 թվական․ ՏԵՍՆՅՈՒԹ
Այս բաժնից
907 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
916 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4372 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին