1953 դիտում
11:47 16-02-2015
Մենք հետևողականորեն պայքարելու ենք ծայրահեղական կազմակերպությունների դեմ. Վ. Պուտին
ՌԴ նախագահ Վ. Պուտինը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ծայրահեղական կազմակերպությունները ողջ աշխարհում բավականին շատ են, դրա համար դրանց դեմ ստիպված պետք է պայքարել, և Ռուսաստանը դա անելու է աստիճանաբար և հետևողականորեն:
Նա ասել է, որ «Ջինին դուրս են թողել շշից», և դրա դեմ պետք է պայքարել, և դա կարվի հերթականությամբ, իհարկե խոսքը իսլամական ուղղվածությամբ ծայրահեղականների մասին է: Ծայրահեղականների թիվը զգալի է ժամանակակից աշխարհում:
Ըստ ՌԴ նախագահի՝ Աֆղանստանում ժամանակին Ռուսաստանը հանդիպել է այն բանին, որ այժմ անվանվում է քաղաքական իսլամ: Այն ժամանակ նոր էին ստեղծվում ծայրահեղական կազմակերպությունները, որոնք ժամանակի ընթացքում արհեստականորեն կողքից «սնել են» և հետո, դա անողներն իրենք տանջվել են այն ամենից, ինչ արել են: Մեզ հայտնի է մի շարք երկրներում, ԱՄՆ-ում և այլ քաղաքներում տեղի ունեցած այն ծանր դեպքերը, և վերջերս ողջ աշխարհը այդ ողբերգական դեպքերի ականատեսը եղավ Եվրոպայում:
Նա նաև նշել է, որ ցավոք, կյանքը դժվար է, և շատ հաճախ մենք բախվում ենք նրա դաժան իրականության և դրսևորումների հետ, և անհրաժեշտություն է առաջանում պայքարել սեփական շահերի համար:
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
20:50 08-10-2024
Մեր ընդհանուր ջանքերով հետևողականորեն ամրանում է ԱՊՀ հեղինակությունը․ Պուտին
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
838 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
799 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար