211652_close_icon
views-count974 դիտում article-date 12:17 16-02-2015

ԱՄՆ-ում փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ

Փետրվարի 15-ի երեկոյան ԱՄՆ Միսսիսիպի նահանգի Իուկա քաղաքի հանրախանութներից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Ոստիկանությունից հաղորդվել է, որ փոխհրաձգության արդյունքում կրակողներից մեկը զոհվել է, իսկ ոստիկանության աշխատակիցը վիրավորվել է: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, քանի որ տարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր