Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Ա. կաթողիկոսին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից: Նամակում մասնավորապես ասված է.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ ուղղված համակրանքի, զորակցության և բարեկամության Ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելի ու սարսափելի հարձակման հետևանքով: Այդ ատելի արարքի միջոցով հարձակման էր ենթարկվել պետության հեղինակությունը և ժողովրդավարությունը:
Արդարև, ժողովրդավարությունը խոսքի,մտածելակերպի և ստեղծագործման ազատությունն է, միաժամանակ այն բշանակումէ բազմազանություն և զանազանություն: Ֆրանսիան չպետք է տեղի տա խավարամտությանը, և ես պետք է շարունակեմ Ֆրանսիայի անունից դրոշակակիր դառնալ թե՛ ազգային և թե՛ միջազգային մակաևդակներում:
Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեր զորակցության համար և խնդրում Ձերս Սրբությանը ընդունել իմ հարգանքը:
Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսիայի նախագահ»: