1496 դիտում
20:29 16-02-2015
Կստորագրվի պայմանագիր՝ Պոլիտեխնիկական համալսարանի և «Honeywell» ընկերության միջև
Փետրվարի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Honeywell» ընկերության միջև կստորագրվի պայմանագիր։
«Honeywell» կորպորացիան մշակում և ներդնում է բարդ խնդիրներ լուծելու համար նախատեսված տեխնոլոգիաներ, որոնք թելադրված են այնպիսի գլոբալ գերակայությունների կողմից, որպիսիք են անվտանգությունն ու էներգաարդյունավետությունը։ Աշխարհի կորպորացիաներն ունեն մոտ 132000 աշխատակից, որոնցից ավելի քան 19000-ը ինժեներներ եւ գիտնականներ են։
Նրանք հավասարաչափ ուշադրություն են դարձնում թե՛ որակին, թե՛ արտադրողականությանը, թե՛ պատվիրատուի շահերին և այն ամենի տեխնոլոգիականացմանը, ինչն արտադրվում է։
«Honeywell» ընկերությունը ձգտում է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում և այդ նպատակով առաջին քայլն է կատարում։
«Honeywell»-ը Պոլիտեխնիկին անհատույց նվիրում է 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր։ Դրանք էապես բարելավում են օնլայն և օֆլայն դիզայնի մոդելավորումն ու ծրագրերի միավոր գործընթացի օպտիմալացումը՝ միաժամանակ օգնելով որոշել աշխատանքային գործընթացը, սարքավորումների պահանջարկը և ցանկացած գործընթացի իրականացման պահանջները։ Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել և փոխանցել տեխնոլոգիական գործընթացի գիտելիքները:
Այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ և հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում։
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
16:47 26-03-2014
ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև կստորագրվի Փոխանակման և համագործակցության պայմանագիր
2168 դիտում
13:18 28-01-2019
Երևանի պետական համալսարանի և Նոթինգհեմի Թրենթ համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան