211652_close_icon
views-count1438 դիտում article-date 22:12 17-02-2015

Պինգվինները քաղցր համ չեն զգում. գիտնականներ

Պինգվինները քաղցր եւ դառը համերը չեն զգում, նրանք կարող են տարբերել միայն թթու ու կծու համերը, ասվում է Current Biology գիտական հանդեսում հրապարակված հոդվածում, որը հեղինակել են մի խումբ գիտնականներ: ԱՄՆ-ի եւ Չինաստանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պինգվինների մոտ բացակայում են որոշակի գեներ, որոնք պատասխանատու են համերի համար: Մասնագետների խոսքով` քանի որ պինգվինները սնունդը միանգամից կուլ են տալիս, առհասարակ կարիք չունեն համեր զգալու:

Նմանատիպ նյութեր