211652_close_icon
views-count1521 դիտում article-date 19:24 17-02-2015

Խաբեությամբ 50.000 դրամ էր վերցրել և փախել, իսկ տուժողը ոստիկանության չէր դիմել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե. -ին: Նա խոստովանել է, որ հունվարի 9-ի առավոտյան Արտաշիսյան փողոցի թիվ 81 հասցեի մոտ, բջջային հեռախոս վաճառելու պատրվակով, ոմն Հայկից խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի ինքնությունը: Վերջինս նախկինում ոստիկանություն չէր դիմել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր