211652_close_icon
views-count1770 դիտում article-date 18:46 18-02-2015

Երբ ամանորյա սեղանի կոկորդիլոսն անզոր է. Զիմբաբվեի թագավորի սկանդալային ճաշացանկը

Զիմբաբվեի թագավոր Ռոբերտ Մուգաբեն, որի` աստիճանից ընկնելու փաստը քննարկվում էր ամբողջ աշխարհում, փետրվարի 28-ին պատրաստվում է տոնել իր 91-ամյակը: Ընդ որում, թագավորի մտահաղացումները, եւ հատկապես ճաշացանկը մեղմ ասած ճոխ են: «Վիկտորիա» ջրվեժից ոչ հեռու գտնվող հյուրանոցում հյուրերը կճաշակեն երկու փղերից, հինգ այծքաղներից, երկու գոմեշից եւ մեկ առյուծի մսից պատրաստված կերակրատեսակներ: Բացի այդ, Չինաստանից բերվելու են եւս 27 փղեր: Այս հանգամանքը զայրացրել է վայրի բնության պաշտպաններին եւ տեղացիներին: Զիմբաբվեցիների խոսքով, երկրում սովի խնդիր կա, մինչդեռ թագավորն իրեն նման ճոխություններ է թույլ տալիս: Նախորդ տարի նրա ծննդյան տոնակատարության եւ հյուրասիրության վրա 40 միլիոն դոլար է ծախսվել: Իսկ 85-ամյակը Մուգաբեն նշել է 2000 շիշ շամպայնով, 500 շիշ վիսկիով, 100 կգ ծովամթերքով եւ սեւ ձկնկիթի 4000 չափաբաժնով:

Նմանատիպ նյութեր