1756 դիտում
15:38 18-02-2015
Սաակաշվիլին հայտարարել է 1 տարուց Վրաստան վերադառնալու իր մտադրության մասին
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի նախագահի ներկայիս խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ 1 տարուց ինքը և իր համախոհները կվերադառնան Վրաստան և ընտրություններում հաղթելով կրկին իշխանության գլուխ կկանգնեն:
«Այն, ինչ կատարվում է հիմա Վրաստանում, աղետ է: Ներկայիս իշխանությունները երկիրը աղքատության են հասցրել»,-ասել է Սաակաշվիլին Կիևից «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վերջինիս կարծիքով՝ Վրաստանի այժմյան իշխանությունների անհաջողությունը պայմանավորված է Ռուսաստանի վրա իրենց կենտրոնանալու հանգամանքով: «Վրաստանի ներկայիս փաստավի ղեկավարը, նախկի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, գտել է, որ Վրաստանը պետք է այնպիսի դիրքորոշում որդեգրի, որպեսզի նրա մասին մոռանան»,-մեջբերում է Interfax-ը Սաակաշվիլիի խոսքը:
Ըստ նրա՝ Վրաստանի ապագան մեծամասամբ կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում և աբսուրդ է համարել Վրաստանի դատախազության՝ իրեն ուղղված մեղադրանքը:
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
14:14 19-09-2014
Արսեն Ավակովը հայտարարել է ՆԳՆ-ի կազմում միլիցիայի փոխարեն ոստիկանություն ստեղծելու մտադրության մասին
1149 դիտում
14:04 16-04-2015
Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին
3566 դիտում
21:50 03-12-2015
Ճապոնիան հայտարարել է Կուրիլյան կղզիները հետ վերցնելու մտադրության մասին
Այս բաժնից
970 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
985 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
967 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել