1052 դիտում
16:57 18-02-2015
Լեզվահասարակագիտական համալսարանում կառավարման խորհրդի նոր նախագահ է ընտրվել
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քանի որ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, վերջինս խնդրել է դադարեցնել իր լիազորությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին` կատարած աշխատանքի և բուհին աջակցելու համար: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն` լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի կազմում կատարվել են փոփոխություններ. այն համալրվել է նոր անդամներով: Նախարարը ողջունել է խորհրդի նորընտիր անդամներին` նրանց հորդորելով հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում: Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի բուն հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի համար առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը: Վերջինս բուհի կառավարման խորհրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: «Աշխատանքի բերումով ծանոթ եմ բուհի բազմաթիվ խնդիրերին, որոնց մի մասն ունեն օբյեկտիվ պատճառներ: Վստահ եմ, որ համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի: Ես իմ ուժերի և հնարավորությունների ներածին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին շարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:
Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը. քվեարկությամբ Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ավարտին բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը բուհի անձնակազմի կողմից շնորհավորել է նորընտիր ղեկավարին` հավաստելով, որ բուհն իր կողմից կանի հնարավորը` համագործակցությունը սերտ և բեղմնավոր դարձնելու համար:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են բուհի բյուջեի նախահաշվի հետ կապված այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
6770 դիտում
23:41 17-09-2019
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն
1241 դիտում
15:58 07-10-2014
Վիգեն Սարգսյանը Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել
3941 դիտում
10:20 24-07-2017
Թևան Պողոսյանն ընտրվել է ՀՀ ՔՀԿ-ների կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ
Այս բաժնից
1432 դիտում
14:24 08-01-2025
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում. Elstyle.am
1945 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1840 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին