211652_close_icon
views-count2680 դիտում article-date 09:16 19-02-2015

Արվում է հնարավորը՝ գազի սակագինը չթանկացնելու համար. «Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախագահ. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի՝ ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք է տալիս: Նա հիշեցրել է, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը: Նա նաև նշել է, որ մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում՝ զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Վերլուծությունների հիման վրա ընկերությունն ինչ եզրակացության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի: Ամեն դեպքում, տեղեկացնել է, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր