211652_close_icon
views-count1609 դիտում article-date 23:24 19-02-2015

Սահմանային զորամասում շահագործման է հանձնվել բնակելի շենք

Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը: 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամասում վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Խորհրդանշական օրը կրկնակի տոն էր զորամասի համար. շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Այս անգամ բնակարանամուտ են տոնել ավելի քանի 40 զինծառայողներ: Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային մյուս հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և արվում է ամենայն հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Նմանատիպ նյութեր