211652_close_icon
views-count1210 դիտում article-date 15:05 01-11-2022

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից՝ 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը՝ 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։

Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է «Շինվեր Պլյուս» ՍՊ ընկերությունը։

Նմանատիպ նյութեր