211652_close_icon
views-count1254 դիտում article-date 11:02 20-02-2015

ԱՄՆ-ն և Թուրքիան կմարզեն սիրիացի ընդդիմադիրներին

Վաշնգտոնն ու Անկարան Սիրիայի ընդդիմադիր ներկայացուցիչներին վերապատրաստելու համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Բացի այդ, երկու երկրները հատուկ զինվորական սարքավորումներ կուղարկեն Սիրիա: Փաստաթուղթը ստորագրել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը և Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Միացյալ Նահանգները ծրագրում է սիրիացի 1200 խաղաղ բնակիչների պատրաստել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Նմանատիպ նյութեր