211652_close_icon

Սոմալիի հյուրանոցներից մեկում հարձակում է եղել. կան վիրավորներ

views-count1147 դիտում article-date 16:30 20-02-2015
Reuters գործակալությունը հաղորդել է, որ Աֆրիկայում գտնվող Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի SYL հյուրանոցի մոտ՝ նախագահական պալատից ոչ հեռու, պայթյուն է եղել: Ոստիկանությունը հաղորդել է, որ անհայտ զինյալները գրոհել են շենքը: Նրանց և հյուրանոցի անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն է սկսվել: Արդյունքում երկրի փոխվարչապետը և տրանսպորտի նախարարը վիրավորվել են: SYL հյուրանոցը հայտնի է նրանով, որ այնտեղ շատ հաճախ հանգրվանում են գործարարներն ու սոմալիական խորհրդարանի պատգամավորները: Ականատեսների պնդմամբ, կան նաև զոհվածներ և ևս մի քանի վիրավորներ: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր