211652_close_icon
views-count2240 դիտում article-date 20:02 20-02-2015

Ամերիկյան համալսարանը ՓՄՁ-ների աջակցության ծրագիր է սկսում

Փետրվարի 21-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսեան մասնաշենքի 113W սենյակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում-քննարկում, որին ներկա են գտնվելու փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ և ստանալու են տեղեկատվություն իրենց կնքված կամ կնքվելիք պայմանագրերի վեճերի լուծման և կիրառելի իրավունքի հոդվածների վերլուծության և խորհրդատվության մասով: «ԷյԴիԱր Փարթներս» ընկերությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի LL.M. ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի հետ միասին, որը ստեղծվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Իրավական Ռեսուրսների կենտրոնի եւ ընկերության համագործակցության արդյունքում, սկսում է նոր ծրագիր, որի նպատակը փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցությունն է կնքված կամ կնքվելիք պայմանագրերի վեճերի լուծման և կիրառելի իրավունքի հոդվածների վերլուծության և խորհրդատվության մասով: Ծրագիրը իրականացվում է Ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի, ինչպես նաև Երիտասարդ Մեդիատրների և Արբիտրների Խմբի անդամներից բաղկացած իրավաբանների խմբի կողմից:

Նմանատիպ նյութեր