Պենտագոնի նորանշանակ ղեկավարը Աֆղանստան է ժամանել
Փետրվարին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Էշթոն Քաթչերը երեկ երեկոյան առաջին պաշտոնական այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Reuters-ը:
Այցի մասին նախապես հայտարարված չի եղել: Պենտագոնի նորանշանակ ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայեի և այդ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Նա հույս է հայտնել, որ կնպաստի Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտից և ԱՄՆ-ի զորքերի մեծ մասի դուրսբերումից հետո անվտանգության ապահովմանը: