211652_close_icon
views-count1445 դիտում article-date 15:56 22-02-2015

ՀՊՄՀ գիտական գրադարանը շարունակում է լինել առաջատար

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ 2013» վիճակագրական-վերլուծական հատորը, որում առանձին բաժնով ներկայացված են Հայաստանի 15 բուհական գրադարանների 2013 թվականի տվյալները: Ինչպես 2010, 2011, 2012, այնպես էլ 2013 թվականին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի գրադարանային հիմնական ցուցանիշները՝ ընթերցողների թիվն ու տպագիր նյութերի շրջանառությունն ամենաբարձրն էին. չորրորդ անգամ անընդմեջ գրադարանը բուհական համակարգի գրադարանների մեջ գրավում է առաջին տեղը:

Նմանատիպ նյութեր