Վաշինգտոնը նախազգուշացում է արել Իրանին
Իրանի կողմից միջուկային ծրագրի հարցում իր ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում ԱՄՆ-ն կդիտարկի դրան արձագանքելու տարբեր քայլեր, այդ թվում՝ ռազմական բնույթի: Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը:
«Եթե մենք պարզենք, որ Իրանը ինչ-որ կերպ շրջանցում է համաձայնագիրը, ապա ԱՄՆ-ի նախագահը կունենա բոլոր հնարավոր գործողությունների ընտրությունը: Դրանք հավելյալ պատժամիջոցներն են՝ նոր, միջազգային հանրության հետ համակարգված, և նույնիսկ ռազմական քայլեր»,-ասել է Էռնեսթը:
Նա մեկնաբանել է ԱՄՆ-ի 47 սենատորների կողմից Իրանի ղեկավարությանը հղված բաց նամակը, որում զգուշացում է արվում Թեհրանին, որ որ յուրաքանչյուր շրջանցում կունենա իր պատասխան կոշտ արձագանքը: