211652_close_icon
views-count1046 դիտում article-date 15:43 23-02-2015

Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Փետրվարի 23-ին Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթիին՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին նշեց, որ Քաթարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը, և վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Երկուստեք շեշտվեց, որ երկկողմ համագործակցության զարգացման համար առկա է էական ներուժ: Այս համատեքստում անդրադարձ արվեց փետրվարի 7-ին՝ Մյունխենում, Հայաստանի և Քաթարի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Երկուստեք կարևորվեց Երևան - Դոհա օդային հաղորդակցության հաստատումը, որն, ըստ կողմերի, կնպաստի գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը: Քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Դեսպան Ալ Սուլայթը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Քաթարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահի՝ Դոհա այցելելու հրավերը։

Նմանատիպ նյութեր