211652_close_icon
views-count2314 դիտում article-date 20:42 24-02-2015

ԱՄՆ-ի մթնոլորտում երկնաքար է այրվել. տեսանյութ

NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հաստատել է, որ ԱՄՆ-ի երկնքում մեծ երկնաքար է այրվել: Մոտ 220 կգ կշռող երկնային մարմինը երկրի մթնոլորտում շարժվել է մակերեւույթից 100 կմ բարձրության վրա՝ 20 կմ/վայրկյան արագությամբ, այնուհետեւ անհետացել է ռադարների տեսադաշտից: Գիտնականները «կորցրել» են երկնաքարը, երբ այն գտնվել է Փենսիլվանիա նահանգի Կիտանինգ քաղաքից 20 կմ բարձրության վրա: Մասնագետների տվյալներով՝ նման չափի երկնաքարերը շատ քիչ դեպքերում են հասնում երկրի մակերեւույթին եւ այրվում են մթնոլորտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր