211652_close_icon
views-count1044 դիտում article-date 10:53 24-02-2015

«Օսկար»-ի հանդեպ ամերիկացիների հետաքրքրությունը 16%-ով նվազել է

Տարեցտարի նվազում է ԱՄՆ-ի բնակչության հետաքրքրությունը հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության հանդեպ, գրում է The Washington Post պարբերականը: Nielsen հետազոտական ընկերության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 16 %-ով քիչ է եղել մրցանակաբաշխության արարողությունը հեռուստատեսությամբ դիտած ամերիկացիների թիվը: Սա վերջին 6 տարիների ամենացածր ցուցանիշն է: Այս տարի մրցանակաբաշխությանը հետևել է 36,6 մլն, իսկ 2014 թ-ին՝ 43,7 մլն մարդ: Հիշեցնենք, որ այս տարի Ալեխանդրո Ինյարիտուի «Բերդման» ֆիլմը 4 «Օսկար» ստացավ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորայան աշխատանք» և «Լավագույն յուրօրիակ սցենար» անվանակարգերում:

Նմանատիպ նյութեր