2604 դիտում
16:45 24-02-2015
Վայոց ձորի մարզում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ հուշ-ցերեկույթ. ֆոտոշարք
Ցավոք, տարիների ընթացքում Մեծ հայրենականի վետերանների շարքերը նոսրանում են, սակայն անմահ է նրանց սխրանքը. նրանք մեզ հետ են, ապրում են, քանի դեռ սերունդները հպարտությամբ են հիշում ու ոգեկոչում 70 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմի բոհով անցած հերոսներին:
Խորհրդային միության սահմանների պաշտպանության համար Հայաստանի տարբեր անկյուններից կռվելու մեկնած քաջերի շարքում են եղել նաև Վայոց ձորի մարզի հայ երիտասարդները: Նրանցից մեկն էլ կամավոր ռազմաճակատ մեկնած 18 ամյա Վահիկ Լևոնյանն էր: Հենց նրա հիշատակին էլ նվիրված էր Արփի համայնքի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը:
Միջոցառումը նախաձեռնել էր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայությունը, որին աջակցել էին Վայոց ձորի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային մասնաճյուղը: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Արմեն Աբգարյանը, ՊՄՊ մարզային ծռայության պետ Մելանյա Դովլաթյանը, Եղեգնաձորի տարածքային վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Առաքելյանը, ՀՀ ՊՆ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժ/պ, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը, Եղեգնաձորի զինկոմ Արմեն Սարգսյանը, Արփի համայնքի ղեկավար, Վահիկ Լևոնյանի երղբորոդի Գրիգոր Գրիգորյանը և Մեծ հայրենականի մասնակից վետերաններ:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Վահիկ Լևոնյանին նվիրված Փառքի սրահում, որտեղ ներկաները ծանոթացել են Խորհրդային միության սերժանտ հերոսի սխրանքների մասին պատմող ցուցադրությանը: ՊՄՊ մարզային ծառայությունը դպրոցում ցուցադրել է նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված Վայոց ձորի հուշարձանների լուսանկարները: Միջոցառումը շարունակվել է լեփ-լեցուն դահլիճում: Հաղթանակի 70 ամյակին նվիրված պատմական ակնարկը սկսվել է 1939 թվականի դեպքերից` հասելով մինչև 1945-ի հաղթանակ: Պատմության էջերը թերթելիս պատանիները մանրամասն անդրադարձել են Վահիկ Լևոնյանի հերոսական ուղուն: Դրան զուգահեռ բեմում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են ֆաշիստական Գերմանիայի, պատերազմի վավերագրական կադրեր, լուսանկարներ, որոնք ուղեկցվել են թեմատիկ երաժշտությամբ:
«Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել այս պատանիներին», -իր խոսքում նշեց Վայոց ձորի փոխմարզպետ Մ. Հարությունյանը` վստահեցնելով, որ միշտ վառ կմնա մարզի ԽՍՀՄ երեք հերոսների հիշատակը: Ելույթ են ունեցել նաև ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի փոխգտնդապետ Վ. Շահբազյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը, այլք:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար Ա. Աբգարյանի խոսքով, Վահիկ Լևոնյանը մարմնավորում է 600.000 հայ հերոսների սխրանքը: Հայրենական մեծ պատերազմը խլեց 30 միլիոն մարդու կյանք:
«Մարդկային հոգու սխրագործությունները արդիական են պատմական բոլոր ժամանակաշրջաններում, ապրեք այս հողի քաղաքացու գիտակցությունն ունցեղ մարդուն վայել: Այն անձնազոհությունն ու անձնվիրությունը, որ ցուցաբերել են մեր հայրերն ու պապերը թևածեց նաև արցախյան պատերազմի ընթացքում: Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը մի ոտքով պետք է կառչած լինի անցյալից, մյուսով` ուղղված դեպի ապագան: Այս գիտակցումով ապրեք», - ասաց Ա. Աբգարյանը:
Բանակ-մշակույթ սերտ գործակցության և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի շնորհակալագրով:
Մեծ Հայրենականի հաղթանակի 70 ամյակին նվիրված տոնական միջոցառումը եզրափակվել է Վ. Լևոնյանի հուշարձանի մոտ` ԽՍՀՄ հերոսի հիշատակին ծաղիկներ խորնարհելով: Հուշ-ցերեկույթն ավարտվել է հայկական քոչարիով, այն նույն հաղթական պարով, որը Ռեյխստերում պարել են մեր պապերը, նրանց շարքում էր նաև Վ. Լևոնյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
20:05 20-03-2015
Հուշ-ցերեկույթ Վայոց ձորի մարզում` նվիրված Մեծ հայրենականի հերոս Ս. Ստեփանյանին
814 դիտում
13:54 09-05-2023
Գյումրիում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական շքերթ
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան