211652_close_icon
views-count1359 դիտում article-date 23:06 24-02-2015

Սահմանամերձ համայնքների երիտասարդները փոքրիկ արտադրություններ կհիմնեն

Նախօրեին տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էին մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը և օգնական Գևորգ Ազատյանը: Նիստի սկզբում Կարեն Իսկանդարյանը տեղեկատվություն ներկայացրեց տարբեր վարկային ծրագրերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան սահմանամերձ համայնքների երիտասարդներին հիմնել փոքրիկ արտադրություններ, այդպիսով լուծելով նաև զբաղվածության խնդիր: Բերդ, Բերդավան, Կողբ, Այրում, Գանձաքար համայնքներից երիտասարդները հարցեր էին բարձրացրել, որոնք վերաբերում էին երիտասարդ ընտանիքներին տրվող հիպոտեքային վարկերի պայմաններին, զորակոչիկներին հետազոտման համար մայրաքաղաք մեկնելու նպատակով տրվող գումարներին, համայնքներում երիտասարդության համար սպորտով զբաղվելու, մշակութային միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան կենտրոններ ստեղծելուն և այլն: Հարցերը մանրամասն քննարկելուց հետո, որոշվեց համապատասխան առաջարկներով դիմել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, անհրաժեշտության դեպքում մարզպետի միջնորդությամբ՝ նաև ՀՀ կառավարությանը:

Նմանատիպ նյութեր