5744 դիտում
22:49 24-02-2015
Կյանքի իմաստը......ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Ցածր դասարանների ուսուցչուհիներից մեկը, մի անգամ խնդրեց երեխաներից, որ նրանք շարադրություն գրեն այն մասին, թե ինչ կուզենային, որպեսզի Ձմեռ Պապին իրականացնի իրենց համար: Երեկոյան, երբ նա ստուգում էր աշխատանքները, նա հասավ մի շարադրության, որը նրան շատ հուզեց: Այդ պահին մտավ նրա ամուսինը և նրան տեսավ լաց լինելուց:
- Ի՞նչ է պատահել, - հարցրեց նա:
- Կարդա, - պատասխանեց ուսուցչուհին, նրան մեկնելով մի աղջկա շարադրություն՝
"Ձմեռ Պապիկ Ջան: Այս անգամ ես Քեզանից մի հատուկ բան եմ ուզում խնդրել՝ ուզում եմ, որ ինձ հեռուստացույց դարձնես: Ուզում եմ ապրել մեր տան հեռուստացույցի պես: Ուզում եմ տանը իմ հատուկ տեղը ունենալ, և որ ամբողջ ընտանիքը հավաքվի իմ կողքին: Որ լսեն ինձ առանց ընդհատելու և հարցեր տալու երբ խոսում եմ: Ուզում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ուզում եմ ինձանով զբաղվեն և իմ համար անհանգստանան այնպես, ինչպես հեռուստացույցի համար են անհանգստանում երբ նա դադարում է աշխատել: Ուզում եմ հորս հետ լինել երբ նա հոգնած վերադառնում է աշխատանքից: Ուզում եմ մայրս, փոխանակ ինձ անտեսելու, գա ինձ մոտ՝ երբ մենակ է ու տխրում է: Ուզում եմ, որ երբեմն ծնողներս ամեն ինչ թողնեն մի կողմ և ինձ հետ ժամանակ անց կացնեն: Ձմեռ Պապիկ, ես շատ բան չեմ ուզում... Ես ուղղակի ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում է ցանկացած հեռուստացույց":
- Սարսափելի է: Խեղճ երեխա, - բացականչեց ուսուցչուհու ամուսինը: - Այս ի՞նչ ծնողներ են:
Ուսուցչուհին արցունքն աչքերին պատասխանեց՝
- Սա մեր դստեր նամակն է...
Հ.Գ. Կյանքի իմաստը......ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
Նմանատիպ նյութեր
2431 դիտում
22:43 07-11-2014
Կյանքի իմաստը սերն է. Վլադիմիր Պուտին
1132 դիտում
11:47 01-06-2015
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը. ԼՂՀ նախագահի շնորհավորական խոսքը
3873 դիտում
22:46 17-09-2014
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»․ aravot.am