1135 դիտում
11:47 01-06-2015
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը. ԼՂՀ նախագահի շնորհավորական խոսքը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում ասված է.
«Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաեւ պետության պարագայում: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր ծրագրեր` ուղղված մատաղ սերնդի առողջության պահպանմանը, ուսման որակի բարձրացմանը, երեխաների հանգստի կազմակերպմանը, նրանց բազմակողմանի զարգացման ապահովմանը: Տարեցտարի ավելանում է նոր ու հարմարավետ, ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների եւ խաղահրապարակների թիվը: Այդ աշխատանքները կլինեն շարունակական` մեծապես նպաստելով Արցախի երեխաների խնդիրների լուծման, մեր ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործին:
Այս հրաշալի տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին եւ մաղթում նրանց խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Եղեք միշտ ուրախ ու երջանիկ, եւ թող ձեր ամեն մի քայլը պսակվի հաջողությամբ»:
Նմանատիպ նյութեր
41421 դիտում
12:33 26-07-2014
«Արտակարգ» իրավիճակ՝ Լուսակերտի զորամասում. պատճառը ուրախությունն էր և նորակոչիկների երդումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1312 դիտում
17:33 10-12-2023
Հռոմի պապն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ
Այս բաժնից
634 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
907 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
895 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով