211652_close_icon
views-count1055 դիտում article-date 10:37 25-02-2015

Մեքսիկայում բախում է տեղի ունեցել մանկավարժների և ոստիկանների միջև

Մեքսիկայի Հերրերո նահանգի Ակապուլկո քաղաքում ուսուցիչների բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության աշխատակիցների հետ բախման, որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններից 10 հոգի և 5 ուսուցիչ, հաղորդում է Tass-ը: Շուրջ 3000 մանկավարժ բողոքել է ընդդեմ իրենց աշխատավարձերն ուշացման: Նրանք փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը և շարժվել դեպի օդանավակայան: Ոստիկանությունը արգելապատնեշներ է տեղադրել, որոնք ցուցարաներով լի ավտոբուսը փորձել է ճեղքել: Դրանից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է սկսել կիրառել, որին ի պատասխան՝ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա:

Նմանատիպ նյութեր