211652_close_icon
views-count877 դիտում article-date 14:16 06-12-2014

Բազելում ԵԱՀԿ-ի դեմ ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ

Նախօրեին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված ԵԱՀԿ անդամ պետությունների ատրգործնախարարների 21-րդ նստաշրջանի ավարտից հետո ցույցեր են սկսվել, ինչին հաջորդել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները ԵԱՀԿ-ին մեղադրել են պատերազմներ հրահրելու մեջ: Նրանք պայթուցիկ նյութերով լի շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ այն բանից հետո, երբ ոստիկանությունն արգելափակել է ցուցարարների ճանապարհը դեպի Կոնգրեսի շենք, ուր ավարտին էր մոտեցել ԵԱՀԿ նիստը: Ոստիկանությունը ռետինե մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, ձերբակալվել է 18 մարդ:

Նմանատիպ նյութեր