211652_close_icon
views-count1094 դիտում article-date 16:40 25-02-2015

Եվրահանձնաժողովը կվերահսկի ԵՄ պետությունների և «Գազպրոմ»-ի միջև կնքվող բոլոր գործարքները

Եվրահանձնաժողովը ծրագրում է վերահսկողություն սահմանել ԵՄ որոշ անդամ պետությունների հետ ռուսական «Գազպրոմ»-ի կնքած համաձայնագրերի նկատմամբ: Ինչպես հաղորդում է RBK-ն, դա առավել իրական հետևանքներ կարող է ունենալ հենց «Գազպրոմ»-ի համար, որը գազով է ապահովում ԵՄ պետությունների 1/3 մասին: Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կհրապարակավի այսօր՝ փետրվարի 25-ին: Այն մշակվել է համաեվրոպական էներգաանվտանգության նոր ռազմավարության ծրագրի շրջանակում, համաձայն որի ԵՄ անդամ երկրները մասամբ կզրկվեն էներգետիկ քաղաքականության սուվերենությունից: Մինչ գործարք կնքելը նրանք պարտավոր կլինեն Եվրահանձնաժողովին ներկայացնել գործարքի վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Նմանատիպ նյութեր