211652_close_icon
views-count1113 դիտում article-date 16:09 25-02-2015

Աֆղանստանում ձնահոսքից 29 մարդ է մահացել

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ հյուսիս-արևելյան շրջանում ձնահոսքից ամենաքիչը 29 մարդ է մահացել: Նույնքան մարդ էլ համարվում է անհայտ կորած: Փանջշեր շրջանում մի քանի օր է անդադար ձյուն է տեղում, ինչի պատճառով մի շարք ճանապարհներ ձյան շերտի տակ են անցել: Փրկարարների գործն ավելի է դժվարացել, քանի որ նրանք չեն կարողանում հասնել լեռնային գյուղեր: Տեղի բնակչությունը մինչ փրկարարների գալը փորձում է գտնել ձնահոսքի պատճառով կորած մարդկանց:

Նմանատիպ նյութեր