Ֆրանսիական Ալպերում ձնահոսքից 7 մարդ է մահացել
Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի պատճառով 7 հոգի մահացել է: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Կա 1 վիրավոր:
Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Ալպերում` Էկրեն ազգային պարկում:
Այս պահին հայտնի է, որ մահացածներից 5-ը եվրապացիներ են: Մյուսների ինքնությունը պարզվում է: