1183 դիտում
13:43 26-02-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նորերով են փոխարինվում հին հենասյուները
Մայրաքաղաքի բնակչության անխափան էներգամատակարարումն ապահովելու նպատակով ընթանում են հին հենասյուների ապամոնտաժման և նորերով փոխարինման աշխատանքները:
Այս գործընթացը Երևանի վարչական շրջաններում իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: 2015 թվականի ծրագրի շրջանակում նախատեսված է տեղադրել շուրջ 1000 նոր հենասյուն:
Ծրագիրը կյանքի է կոչվում նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա: Հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է 21 նոր հենասյուն:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
13:52 19-05-2015
Մայրաքաղաքում էլեկտրամատակարարման հին հենասյուները փոխարինվում են նորերով
1007 դիտում
15:23 18-01-2016
Արաբկիր վարչական շրջանում ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով
994 դիտում
13:08 29-08-2014
Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում նորերով կփոխարինվեն հին եզրաքարերը
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»