211652_close_icon
views-count1200 դիտում article-date 16:41 26-02-2015

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի»-ով ստացվել է 152 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 152 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 34 հեռախոսազանգ, որոնցից 24-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր