211652_close_icon
views-count980 դիտում article-date 11:39 18-06-2015

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»-ին ստացվել է 332 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 332 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 266-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 66 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 90 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 36-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր