Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»-ով ստացվել է 163 հեռախոսազանգ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 163 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 121-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 42 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 36 հեռախոսազանգ, որոնցից 19-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: