211652_close_icon
views-count894 դիտում article-date 19:50 26-02-2015

Աշխատաժողով` նվիրված ուսումնառության վերջնարդյունքներին

Փետրվարի 24-26-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ծրագրային հավատարմագրման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների գնահատմանը: Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելունպատակով» Twinning ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ և ԿԳՆ աշխատակիցներ, փորձագետներ, ինչպես նաև Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC), Գերմանական հավատարմագրման, լիցենզավորման և որակի ապահովման ինստիտուտի (ACQUIN) մասնագետներ և Twinning ծրագրի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում մանրակրկիտ ներկայացվեց և քննարկվեց FINEEC-ի, ANQUIN-ի և ՈԱԱԿ-ի ծրագրային հավատարմագրման փորձը, համեմատական վերլուծություն և լավագույն փորձի փոխանակում տեղի ունեցավ:

Նմանատիպ նյութեր