211652_close_icon
views-count1664 դիտում article-date 10:25 27-02-2015

Սխալ է այն կարծիքը, որ պետությունը պետք է մեզ համար հարմարավետ կյանք ապահովի. Առավոտ

Առավոտ թերթը գրում է. «Կյանքում ամենածանր բաներից է սեփական սխալները խոստովանելը: Դրա համար պետք է ունենալ բավականաչափ թեթև բնավորություն [լավ իմաստով], որը հնարավորություն է տալիս հեշտությամբ հրաժարվելու մոլորություններից։ Վերցնենք թեկուզ մի օրինակ երեկվա լրահոսից՝ չարժե՝ արդյոք խոստովանել, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը տապալված նախագիծ է, և դրա վրա այլևս փող չծախսել: Սակայն այստեղ կցանկանայի խոսել ավելի մեծ և ավելի սկզբունքային սխալի մասին, որը պիտի խոստովանենք մենք բոլորս՝ այն մարդիկ, ովքեր 1991-ի սեպտեմբերի 21-ից առ այսօր ապրում են Հայաստանում, գուցե նաև, որոշ չափով, Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները: Իսկ արձանագրումն այն պիտի լինի, որ պատմական «աստղերի շքերթի» բարեհաջող դասավորության շնորհիվ մեզ հնարավորություն է տրվել սեփական պետությունը կառուցելու, բայց մենք այդ շինարարությունը դրեցինք միանգամայն սխալ հիմքերի վրա: «Մենք»–ը այստեղ ճիշտ բառ է՝ հենց որ սկսում են մարդկանց կամ կուսակցությունների անուններ տալ, սկսվում է սովորական քաղաքական գզվռտոցը, որի ժամանակ մարդիկ խոսում են ոչ թե պատճառների, այլ հետևանքների մասին: Իսկ սխալն այն է, որ կարծում էինք ու կարծում ենք, որ պետությունը մի մեխանիզմ է, որը պետք է մեզ համար հարմարավետ կյանք ապահովի: Դա է, ինձ թվում է, գլխավոր մոլորությունը: Շատ ավելի հզոր պետություններ, կայսրություններ կործանվել են ոչ թե բնական աղետների կամ թշնամու հարձակումների պատճառով, այլ որովհետև քաղաքացիների մեծամասնությունը սկսել է նախևառաջ «իր ծառը ջրել»: Հենց որ մարդիկ ցանկացած հարաբերություններում՝ անձնական, թե հասարակական, ավելի շատ վերցնում են, քան տալիս՝ վերջ, այդ հարաբերությունները դատապարտված են կործանման»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր