211652_close_icon
views-count1498 դիտում article-date 15:51 27-02-2015

Հազարավոր եգիպտացիներ հեռանում են Լիբիայից իսլամիստների պատճառով

Լիբիայում տիրող շարունակական հակամարտությունների հետևանքով ավելի քան 25 հազար եգիպտացի է հեռացել երկրից: Նրանց մեծ մասը ստիպված է եղել հայրենիք վերադառնալ Թունիսի տարածքով, հայտնել է Եգիպտոսի արտգործնախարարը: Եգիպտացիների՝ Լիբիան լքելու ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» զինյալները հրապարակայնորեն սպանեցին 21 քրիստոնյա եգիպտացիների: Թե քանի եգիպտացի է ապրում Լիբիայում ներկայումս հայտնի չէ: Ըստ վերլուծաբանների՝ նրանց թիվը կարող է լինել մի քանի տասնյակ հազար:

Նմանատիպ նյութեր