211652_close_icon
views-count3474 դիտում article-date 18:19 28-02-2015

Դմիտրի Մեդվեդևը ցնցված է Բորիս Նեմցովի դաժան սպանությամբ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցել է Բորիս Նեմցովի հարազատներին և բարեկամներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ. «Ես ցնցված եմ Բորիս Եֆիմովիչ Նեմցովի դաժան սպանությամբ, սա ձեզ, հարազատների և կողակիցների համար մեծ անձնական վիշտ է: Մեծ կորուստ է մեր հասարակության համար, որի ազատություններն ու արժեքները նա միշտ պաշտպանել է: Բորիս Նեմցովը մեր երկրում դեմոկրատական կազմավորումների շրջանում եղել է ամենաշնորհաշատ քաղաքական գործիչներից մեկը և մինչ վերջին օրը մնացել է վառ անհատականություն և սկզբունքային մարդ: Այդպիսին էլ նա մնում է մեր հիշողությունում: Ընդունեք իմ խորին ցավակցությունն ու աջակցության խոսքերը»: ՌԴ քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովին սպանվել են անցած գիշեր:

Նմանատիպ նյութեր