Առողջապահական բարեգործական ծրագիր՝ Հրազդանի բժշկական կենտրոնում
ՀՀ Կոտայքի մարզպետարանի ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում Հրազդանի բժշկական կենտրոնում փետրվարի 28-ին տեղի է ունեցել բարեգործական առողջապահական ծրագիր:
Այն նպատակ է ունեցել Հրազդանի տարածաշրջանի և հարակից այլ համայնքների բնակիչների համար կազմակերպել թոքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական հիվանդությունների, պրոկտոլոգիայի, մանկաբուժության, մանկաբանության և սեռավարակաբանության, նյարդաբանության, նյարդա-վիրաբուժության, սրտաբանության, էնդոկրինոլոգիայի և ակնաբուժության ուղղություններով համապատասխան անվճար հետազոտություններ ու տրամադրել անհրաժեշտ առողջապահական խորհրդատվություններ:
Հրազդանի տարածաշրջանի և հարակից այլ համայնքների բնակիչները նախաձեռնությանը մասնակցել են նախապես հրապարակված հայտարարության հիման վրա: