1071 դիտում
16:27 04-03-2015
Բացվեց լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի նկարների ցուցահանդեսը. ֆոտոշարք
Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալ հարկի ներքո հերթական անգամ Սփյուռքի տաղանդավոր արվեստագետներից մեկին ընդունելու և նրա աշխատանքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար:
Այնուհետև նախարարն անդրադարձավ լիբանանահայ լուսանկարչի աշխատանքներին՝ նախ փաստելով, որ Գ.Փանոսյանը Հայաստան է եկել ու հաստատվել Հայրենիքում «Արի տուն» ծրագրի կանչով: Ապա հավելեց. «Գաբրիելը, որպես իսկական այնճարցի, կարողացել է Մերձավոր Արևելքից բերել և մեզ հասու դարձնել այնտեղի հայ համայնքի ազգային հզոր շնչին և հաղորդակցել հայկական ԶԼՄ-ներից մեկի՝ «Ազդակ»-ի հետ: Նրա լուսանկարներով Լիբանանում ապրող մեր հայրենակիցները ծանոթանում են հայրենի իրականությունը և հայաստանյան կյանքին»:
ՀՀ սփյուռքի նախարարն արվեստագետի աշխատանքները գնահատեց որպես շնորհաշատ հայի զգացողությունների ու մտքի արտահայտման ինքնատիպ դրսևորում, որը դարձել է ժամանակակից արվեստ:
Տիկին Հակոբյանը արվետսագետին մաղթեց նորանոր հաջողություններ և ցանկացավ, որ ցուցահանդեսի բացման այս օրը նոր ազդակ դառնա նրա ստեղծագործական հետագա հաջողությունների համար:
Իբրև լիբանանահայ՝ Գաբրիել Փանոսյան լուսանկարչի կյանքի և գործունեության մասին արժևորող խոսքով հանդես եկավ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
Դեսպանն ուրախություն հայտնեց միջոցառմանն իր մասնակցության համար և հավելեց, որ Գաբրիելն իր ծնունդով ու գործունեությամբ կենդանի կամուրջ է դարձել երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Լիբանանի միջև: «Գաբրիելի նկարներում ես տեսնում եմ Աստծուն, Հայաստանն ու Լիբանանը», - նշեց նա:
Այնուհետև Գ.Փանոսյանի աշխատանքները գնահատեցին արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հալեպահայ Շահեն Խաչատրյանը, նկարիչ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Սարո Կալենցը և արվեստաբան Մարինա Ստեփանյանը:
Արժևորելով աշխատանքները մի դեպքում՝ որպես աբստրակտ արվեստ, իսկ մի այլ դիտանկյունով՝ որպես ֆուտուրիստական ստեղծագործություններ, բոլոր բանախոսներն էլ կարևորեցին հեղինակի մտածողության կերպն ու դրա գունային հետաքրքիր դրսևորումները: Նրանք հավաստիացրին, որ Գ.Փանոսյանի լուսանկարներում միաժամանակ առկա են գեղարվեստական տարրեր, պատկերային շարժ և լսելի երաժշտություն:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարարին իր աշխատանքների ցուցահանդրությունը նախաձեռնելու և կազմակերպելու համար՝ Գաբրիել Փանոսյանը նշեց. «Այստեղ ցուցադրված են իմ վերջին երեք տարիների մոտ 50 լուսանկարները, որոնք հանդիսատեսին ներկայացվում են առաջին անգամ: Նրանց մեծ մասը ստեղծվել են «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններ այցերի ժամանակ: Նկարներս չունեն անվանումներ, որովհետև ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը դիտի և իր ընկալմանը համապատասխան անվանում տա դրանց»:
Լուսանկարիչը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանին և թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին:
Գ.Փանոսյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեց տարբեր այցերի ընթացքում «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ նախարարի հանդիպումների՝ իր պատրաստած լուսանկարների ալբոմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
09:33 04-09-2014
Ինձ համար կան երեք գույներ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն. բացվեց Նիկոլ Աղաբաբյանի նկարների ցուցահանդեսը
1903 դիտում
17:47 12-03-2023
Ինձ ոգեշնչում է Երևանը, մարդիկ, բնությունը. բացվեց Լիլիան Էմինի նկարների ցուցահանդեսը․ Oragir.News
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին