1305 դիտում
08:31 04-03-2015
Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ մոտ երկու շաբաթից ՀՀ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Թերթը տեղեկացրել է, որ այդ նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա:
Պարզվում է՝ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, և յուրաքանչյուրն իր առջև դրված խնդրի լուծման վրա է աշխատում, սակայն տեղյակ չէ, թե մյուսներն ինչ են անում: Այս մոտեցման նպատակն այն է, որ մինչև նախագծի վերջնական տեքստի պատրաստ լինելը փաստացի ոչ ոք ամբողջական տեղեկություն չունենա, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և փոփոխությունների նախագիծը միաժամանակ կհաստատվեն և կհրապարակվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
22026 դիտում
19:15 01-02-2020
Նորատ Տեր-Գրիգորյանց. Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել. Tert.am
2045 դիտում
09:11 19-07-2019
Սահմանադրական փոփոխություններ կարվեն Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար․ «Ժողովուրդ»
503 դիտում
09:37 09-04-2020
Փոփոխություններ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
925 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1198 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2482 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ