10409 դիտում
17:31 04-03-2015
Գեղարքունիքում Էդվարդը հեռուստացույցի հեռակառավարման վահանակով ծեծել է եղբոր կնոջը
Էդվարդ Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ նա իրենց գյուղում գտնվող եղբոր՝ Արայիկ Խաչատրյանի բնակարանում, ոգելից խմիչք օգտագործելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ձեռքում բռնած վիճակում դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է եղբոր կնոջ՝ Ալվարդ Վաչիկի Հովհաննիսյանի դեմքի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերք՝ փակ գանգուղեղային կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com-[/color]ը Մարտունու ընդհանուր իրվասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը պարզել է, որ Ալվարդ Հովհաննիսյանը, նրա ամուսին Արայիկ Խաչատրյանը, վերջինիս մայրը, եղբոր ընտանիքը դաշտում կատարել են հողագործական աշխատանքներ: Աշխատանքն ավարտելուց հետո, որոշել են երեկոյան հավաքվել Արայիկ Խաչատրյանի տանը և նշել նրա դուստր Սուսաննա Խաչատրյանի ծննդյան օրը:
Դաշտում եղած ժամանակ Արայիկ Խաչատրյանը և նրա եղբայրը էդվարդ Խաչատրյանն, օգտագործել են ոգելից խմիչք: Այնուհետև, շուրջ մեկ շիշ օղի խմել են ծննդյան արարողության ժամանակ: Խնջույքն ավարտվելուց հետո, հյուրերը գնացել են, տանը մնացել են Արայիկ Խաչատրյանը, Ալվարդ Հովհաննիսյանը և նրանց երեխաները: Արայիկ Խաչատրյանը կրկին ցանկացել է օղի խմել, սակայն Ալվարդ Հովհաննիսյանը օղի չի տվել, ինչի շուրջ նրանց միջև վիճաբանություն է սկսվել և Արայիկ Խաչատրյանը տնից դուրս է եկել: Քիչ անց վերջինս վերադարձել է մորեղբոր որդու՝ Մեսրոպ Մանուկյանի հետ, կրկին օղի պահանջել, սակայն Ալվարդ Հովհաննիսյանը հրաժարվել է օղի տալ:
Այդ ընթացում Ալվարդ Հովհաննիսյանի խնդրանքով Մեսրոպ Մանուկյանը զանգահարել և իրենց տուն է կանչել ամուսնու եղբորը էդվարդ Խաչատրյանին, որպեսզի նա հանդարտեցնի Արայիկ Խաչատրյանին: Մի քանի րոպե անց էդվարդ Խաչատրյանը գնացել է նրանց տուն, փորձել հանդարտեցնել Արայիկ Խաչատրյանին: Ալվարդ Հովհաննիսյանը էդվարդ Խաչատրյանից պահանջել է հանդարտեցնել եղբորը և պառկեցնել:Այդ ժամանակ էդվարդ Խաչատրյանը վրդոհվել է և հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ձեռքում բռնած վիճակում մեկ անգամ հարվածել է Ալվարդ Հովհաննիսյանի ձախ ճակատային հատվածին, նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս առողջության տևական քայքայումով: Ալվարդ Հովհաննիսյանը փորձել է զանգահարել սկեսուրին,սակայն չեն թողել, փախել է ննջասենյակ, ապա պատուհանից դուրս գալով գնացել է հարևան Գրիշա Մանուկյանի բակ և նրան կանչել իրենց տուն, ինչով էլ միջադեպն ավարտվել է:
Կատարած հանցագործության համար Էդվարդ Մհերի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատարանը քննելով գործը՝ որոշել է Էդվարդ Խաչատրյանի նկատմամբ 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան մեկամսյա ժամկետում
Նմանատիպ նյութեր
24685 դիտում
23:30 11-08-2017
Գողություններ մեքենաներից ... հեռակառավարման վահանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4946 դիտում
15:58 09-12-2014
Սկեսուրի խնդրանքը չկատարելու համար՝ Գեղարքունիքում ամուսինը ծեծել է կնոջը
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան