211652_close_icon
views-count1956 դիտում article-date 10:34 05-03-2015

Սուրճի ապարատներից մետաղադրամներ գողացողը՝ նոր խոստովանություններով

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհին գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 28-ին Աշտարակի բաժին էր ներկայացել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ մետաղադրամների գողությունը կատարել է ինքը: Նա նաև խոստովանել էր, որ Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում և Աշտարակ-Թալին ճանապարհին գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1990 թ. ծնված Աշոտ Ա.-ն է, որը մարտի 1-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին: *** Քննության ընթացքում Գևորգ Մ.-ն խոստովանական ցուցմունք է տվել, որ համանման գողություն է կատարել նաև Մաստարա գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ապարատից: Վերջինիս սեփականատերը հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին և հայտել, որ սուրճի ապարատից գողացել են շուրջ 70 հազար դրամի մետաղադրամ: *** Մարտի 2-ի երեկոյան Գևորգ Մ.-ն հանդես է եկել նոր խոստովանությամբ՝ հայտնելով, որ մետաղադրամներ է գողացել նաև Սևանի տարածքի գազալցակայանների տարածքներում տեղադրված 3 ապարատներից: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր