211652_close_icon
views-count1252 դիտում article-date 20:34 17-09-2014

Սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ մետաղադրամներ են գողացել, իսկ շենքերից մեկի բակից՝ հեծանիվներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 02.30-ին, իր ընկերներ ոմն Հայկի և Արտաշի հետ Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի հարևանությամբ տեղադրված սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ գողացել են մետաղադրամներ: Վնասի չափը պարզվում է: *** Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչյա Պ.-ն սեպտեմբերի 2-ին, ժամը 08.00-ին, իր ընկեր ոմն Արտաշի հետ Մ. Խորենացու փողոցի թիվ 27 շենքի դիմացի բակից գողացել են նույն շենքի բնակիչներ՝ 1972 թ. ծնված Արուսյակ Ա.-ին և 1994 թ. ծնված Սոնա Ս.-ին պատկանող «Ռամբո» ֆիրմայի հեծանիվները` պատճառելով 55.000 և 60.000 դրամի վնաս: *** Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտաշը 1995 թ. ծնված Արտաշես Ա.-ն է, որը սեպտեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ ո Հայկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր