1004 դիտում
13:38 05-03-2015
Կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատերերին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:
Զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, տեղեկացրել է, որ ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից: Վարչապետն ընդունելի է համարել տոկոսադրույքի չափը և կարևորել է ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին: Հյուսիսային մաքսակետերի նորոգման և մաքսային հսկողության համապատասխան սարքավորումների ապամոնտաժման արդյունքում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաև ապագայում՝ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով: Պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար է:
Գործադիրը հաստատել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը:
Կառավարությունը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը: Կապահովվի սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և շուրջ 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը:
Նմանատիպ նյութեր
1698 դիտում
12:39 12-06-2014
Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում
2523 դիտում
18:50 16-05-2014
Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
3801 դիտում
15:00 13-04-2020
Անհատ ձեռնարկատերերին աջակցելու 457 հայտից հաստատվել է 70-ը
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»