Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանի դեմքին ածելիով հարվածներ են հասցրել (տեսանյութ)
Հարավային Կորեայում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիպերտի վրա հարձակված չարագործը նրա դեմքին ածելիով հարվածներ է հասցրել: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սեուլում:
Տեսանյութում երևում է, որ Լիպերտի դեմքն ու ձախ ձեռքը արյան մեջ են: Չարագործը ձերբակալվել է: Ականատեսների խոսքով, հարձակման ժամանակ նա Հյուսիսային և Հարավային Կորեաները միավորելու կոչ էր անում:
Լիպերտը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում: