1920 դիտում
20:42 07-03-2015
ՌԴ-ում դաստիարակչուհին երեխաներին պատժել է՝ թողնելով դրսում
Նիժնի Նովգորոդում իրավապահները հետաքննում են երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքը:
Քաղաքի մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհին երեք տղաների թողել է մրսել դրսում: Այդ կերպ կինը պատժել է նրանց: Դաստիարակչուհին մտել է մանկապարտեզ եւ փակել դուռը՝ երեխաներին թողնելով դրսում:
Ժամեր անց լաց լինող երեխաներին պատուհանից նկատել է մեկ այլ դաստիարակչուհի, ներս առել նրանց եւ զանգահարել ծնողներին: Վերջիններս հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ տանելուց: Դեպքից հետո երեխաներից մեկը նյարդային բռնկումներ ունի, մյուսն էլ հիվանդ է:
Ծնողները կրթական գերատեսչություն բողոք են ներկայացրել, իսկ դաստիարակչուհին շարունակում է աշխատել մանկապարտեզում, որտեղ կատարվածի առթիվ արդեն քննություն է սկսվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1183 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1462 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1123 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները