2002 դիտում
09:44 07-03-2015
Ամբոխավարության հայկական տարբերակի էությունը ոչ թե առաջ, այլ հետ գնալու կոչերի մեջ է. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա կասեմ, ընթերցողների մեծ մասին դուր չի գա: Բայց լրատվամիջոցները և քաղաքական գործիչները «դուրեկան» խոսքերի այնպիսի տարափ են թափում մարդկանց վրա, որ ինչ-որ մեկը պետք է ասի ճշմարտությունը.
1. Թոշակային համակարգի բարեփոխումն անպայման պետք է անցկացվի՝ այլ հարց է, թե ինչպես, ինչ հիմունքներով: Եթե բարեփոխումը չանցկացվի, ապա այսօրվա 30-40 տարեկանները լավագույն դեպքում ստանալու են չքավորի այն թոշակը, որը շուտով կստանան իմ հասակակիցները, և որը ստանում են մեր ծնողները:
2. Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա՝ հակառակ դեպքում այդ շուկան մոտակա տարիներին կփլուզվի: Բայց պարզապես թանկացնելը ոչ մի օգուտ չի բերի՝ մենք կմնանք նույն հոտած ու քրքրված «Գազելներում» և կշարունակենք ընդունել նույն «շախմատային ձիու» դիրքը: Ոլորտը պետք է արմատապես բարեփոխվի՝ կառուցվի բոլորովին այլ սկզբունքներով:
3. Երթևեկության կանոնները խախտող վարորդները պետք է պատժվեն՝ անկախ նրանից, թե այդ խախտումները ֆիքսում են ճանապարհային ոստիկանները, թե՞ հատուկ միջոցները:
4. Երևանի նման մեծ քաղաքներում պետք է լինեն վճարովի ավտոկանգառներ, և պետք է լինեն տեղեր, որտեղ կանգառն ընդհանրապես արգելված է: Կարելի է, իհարկե, անկարգ վարորդների և հատկապես տաքսիստների սիրտը շահելու համար ամեն տեղ կանգնելու իրավունք պահանջել: Բայց իրականում պետք է պահանջել ավելի խիստ և ավելի հստակ կարգավորում:
Ամբոխավարության հայկական տարբերակի էությունը ոչ թե առաջ, այլ հետ գնալու կոչերի մեջ է»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15484 դիտում
13:37 27-08-2018
«Յոլա գնալու» ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է. վարչապետն այցելել է Գումի շուկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
6334 դիտում
10:05 25-08-2017
Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է ավելի վատ տարբերակի կիրառումից. «Առավոտ»
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են