Մալիում ռեստորանի վրա հարձակում է եղել. սպանվել է 4 մարդ
Աֆրիկայի Արևմուտքում գտնվող Մալիի մայրաքաղաք Բամակոյում զինված անհայտ անձինք հարձակվել են ռեստորանի վրա, որի արդյունքում 4 մարդ է զոհվել:
Այս մասին հաղորդվել է երկրի ոստիկանության կողմից:
Ըստ լրատվամիջոցների՝ զոհվածների թվում կա 2 եվրոպացի, որոնց քաղաքացիությունը չի պարզվել, և 2 տեղաբնիկ: Դեպքի հետ կապված արդեն 2 մարդ է ձերբակալվել: Տարվում է հետաքննություն, սակայն հարձակվողների դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: